երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանը պետք է շարունակել եւ ունենալ «Ակադեմիական քաղաք» կանգառը. Փաշինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը պետք է շարունակել եւ ունենալ «Ակադեմիական քաղաք» կանգառը. Փաշինյան

Մենք հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել եւ ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, հետագայում նաեւ այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Կստացվի, որ այդ պարագայում կունենանք մետրոյի շրջանաձեւ երթեւեկությունը: Այսինքն մեզ հայտնի «վերջին կանգառ» հասկացությունը, ըստ էության, կարող է վերանալ եւ գնացքները կամ հակադարձ շարժումով, կամ նույն շարժումով կշարունակի իր ընթացքը»,-ասաց նա:

  • Կիսվել: