ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր շուրջօրյա աշխատանքի իմաստն այն է, որ այնպես անենք, որ խոցելի խավը չդառնա ավելի խոցելի. Քերոբյան (տեսանյութ)

Մեր շուրջօրյա աշխատանքի իմաստն այն է, որ այնպես անենք, որ խոցելի խավը չդառնա ավելի խոցելի. Քերոբյան (տեսանյութ)

Մենք վստահ ենք, որ տոն օրերի կրճատումը մեծ դեր է ունեցել տնտեսական աճի մեջ, բայց նաև անցած տարվա վերջին ամիսներին հավաքած թափն իր արդյունքներն է տալիս։ Այս մասին ապրիլի 6-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Հունվարին ունենք 15.5% տնտեսության ակտիվության ցուցանիշ, փետրվարին 9% և 12% տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որն, ինչ խոսք, անկեղծ լինենք, լավ ցուցանիշ է՛՛,-նշեց նա

Քերոբյանի խոսքով՝ անցած տարի կրկին ներդրումների ռեկորդային աճ ենք ունեցել. ՛՛Մեր ներդրումների համախառն կուտակումը կազմել է 1 տրիլիոն 379 մլրդ դրամ, որը մոտ 3 մլրդ դոլար է, նման թիվ Հայաստանի տնտեսության մեջ չի եղել՛՛:

Խոսելով այն մասին, որ պարենային ապրանքների ու վառելիքի գինն օրեցօր ավելանում է, իսկ մարդկանց եկամուտները չեն աճում, և ակնհայտ է, որ Հայաստանում կլինի աղքատության աճ՝ նախարարը նշեց. ՛՛Այսպես ասեմ. մեր շուրջօրյա աշխատանքի իմաստը կայանում է նրանում, որպեսզի մենք այնպես անենք, որ խոցելի խավը չդառնա ավելի խոցելի՝ ավելացնել բյուջեի եկամուտներն ու դրանք ուղղել սոցիալապես անապահով խավի վիճակի լավացմանը։ Եթե դուք ուզում եք, որ մենք նպաստներ ավելացնենք, մենք դա լուծում չենք համարում։ Աշխատատեղերն էլ են շատանում, գիտեք՛՛։

Նախարարն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու հողերի 40%֊ը չի մշակվում, և հացահատիկ չի ցանվում: Այս առնչությամբ Քերոբյանն ասաց. ՛՛Գլոբալ տաքացման հետ է կապված։ Անցած տարվա կամ նախորդ տարիների գարնանացան արդյունքները մխիթարիչ չէին և այսպես գլոբալ տաքացման արդյունքում ստացվող նվազ բերքը, թույլ է տալիս չշարունակել այն սուբսիդավորումը, որը մենք անում էինք, փոխարենը մենք բազմաթիվ ծրագրեր ունենք այդ ուղղությամբ՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: