Մեր պլան Ա-ն է, որ այն դառնա պետական սեփականություն. եթե պարզվի՝ պլան Ա-ն չենք կարողանում իրականացնել, կանցնենք այլ պլանների քննարկմանը. Փաշինյանը՝ ՀԷՑ-ի մասին
Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ դա դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման հանձնենք համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ին:
Նա նշել է, որ այն մասնավորեցնելու նպատակ չունեն։
«Եթե հանկարծ պարզվի՝ մեր պլան Ա-ն չենք կարողանում իրականացնել օբյեկտիվ պատճառներով, նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը: Առաջիկայում սա մեր կարևորագույն թեմաներից մեկն է լինելու»,-հավելել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հանրային գերակա շահ կճանաչի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։



