Մենք պետք է մեկ դոլար ավել ՀՀ բյուջե բերելու տրամաբանությամբ շարժվենք, դրա շահառուն պետք է լինենք. Խաչատուր Սուքիասյան
«Վերջին 7 տարում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո, ինչ կարգի համակարգ ունենք, և մինչև 2018 թվականը։ Դուք նշանակում է 15 տարուց ավել աշխատում եք։ Ես կուզենամ, որ մեր երիտասարդ գործընկերներին՝ ինչպես որ Աննա Գրիգորյանն է, բացատրեք թե տարբերությունը որն է, ինչ ձևով են վարվել մարդկանց հետ, դատարաները ինչ ձևով են որոշումներ կայացվել, և այսօր այդ որոշումները ինչպես են կայացվում»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հերթական նիստում հարց ուղղեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին՝ շեշտելով այն փաստը, որ նա արդեն 23 տարի է համակարգում է։
Հարցին ի պատասխան՝ Դանիելյանը նշեց, որ հռետորական կհնչի պատասխանը․«Այն ինչ տեսնում ենք, բոլորիս տեսանելի է և ցանկացած բանական մարդ իր ընկալման շրջանակում կարող է դա ընկալել»:
Սուքիասյանը նաև մեկ այլ հարց ուղղեց, որն առչվում էր դատական վեճերի ձգձման հետ.«Մենք պետք է 1 դոլար ավել ՀՀ բյուջե բերելու տրամաբանությամբ շարժվենք, դրա շահառուն պետք է լինենք, բայց շատ դեպքերում դատավորները ամիսներով տարիներով ձգձգում են, միտում կա ձգձգելու, որովհետև այս կամ այն կողմը ինչ-որ մի ձևի ուզում է այդպես լինի, որովհետև խնդիրը չի լուծվում։Այս խնդիրների շուրջ ձեր մոտեցումը ինչպիսին, որովհետև սա պետություն է, այս տնտեսական այս կամ այն անշարժ գույքը, այս կամ այն գործունեությունը, որը որ կանգնած է չի աշխատում, պետությանը հարկ չի տալիս, ոչ մի ձևով չի գեներացվում։ Այս գիտակցումը կուզեմ, որ դատավորների մոտ էլ լինի»:
Արմեն Դանեիլյանը ձեռնպահ մնաց որևէ ետսակետ հայտնելուց:



