երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է ՄԱԿ-ի «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագիրը

Մեկնարկել է ՄԱԿ-ի «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագիրը

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին մասնակցել է UNIDO ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ծրագիրը և համոզմունք հայտնել, որ վերջինիս իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է երկրի որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման և միջազգային ճանաչման հետ:

«Լիահույս եմ նաև, որ ծրագրի արդյունքում Հայաստանի չափագիտական կարողությունները կհզորանան այնքան, որ հնարավորություն կունենան արդյունավետորեն մասնակցել ու ինտեգրվել միջազգային և տարածաշրջանային չափագիտական կառույցներին»,- հավելել է նախարարը։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ֆինանսավորվում Եվրամիության կողմից:

 

  • Կիսվել: