երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 48-ը չի զեկուցվում. Եվս 1 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 48-ը չի զեկուցվում. Եվս 1 հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 51 հարց, որից չի զեկուցվում 48-ը: Եվս մեկ հարց գաղտնի է:

Նշենք, որ նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              8. «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին,

-              9. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋԼ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              17. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» վարկային համաձայնագիր՝ BMZ թիվ` 2014 67 950 - մասհանումների իրականացման մերժման իրավունքը. վերջնական մասհանման ամսաթվի հետաձգում» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: