երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

Կառավարությունն այսօր՝ հունվարի 23-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից չի զեկուցվում 23-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

 

-              Բյուջետային ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին,

-              Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին և այյլ հարցեր:

  • Կիսվել: