Կառավարության նիստի օրակարգում 27 հարց է, որից 24-ը չի զեկուցվում (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 9-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 27 հարց, որից չի զեկուցվում 24-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Պետական գույքն օտարելու մասին,
- Մարզիկներ Նիկիտա Դիմիտրիեվիչ Ֆեդոտովին և Ժան, Ֆրանսիս Բեքիրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին և այլ հարցեր: