կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես-2025» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես-2025» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress Barcelona 2025) միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտադիմումների ընդունման մասին։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Ցուցահանդեսը համարվում է ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջազգային միջոցառումներից մեկը, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենահայտնի և ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում՝ համաշխարհային բջջային կապի օպերատորները և տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունները։

Նախարարությունը միջոցառմանը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների առաջարկած լուծումները, նորարարությունները և տեխնոլոգիական զարգացումները։

Սա բացառիկ հնարավորություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց արտադրանքն ու ծառայությունները միջազգային հեղինակավոր հարթակում։

Ցուցահանդեսին մասնակցելու համար հայտադիմումները կարելի է ներկայացնել մինչև 2024 թվականի նոյեմբերի 3-ը հետևյալ հղումով։

Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: