երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
 «Մայր Հայաստան» խմբակցության անդամները կոչ են անում բոյկոտել հանրային տրանսպորտի թանկացումը

«Մայր Հայաստան» խմբակցության անդամները կոչ են անում բոյկոտել հանրային տրանսպորտի թանկացումը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շարունակում են իրազեկման ակցիաներ իրականացնել կանգառասրահներում և կոչ անել քաղաքացիներին բոյկոտել հանրային տրանսպորտի թանկացումը։

«Վճարելով 150 դրամ՝ քաղաքացիներն անհարմար դրության մեջ են դնում իրենց այն հայրենակիցներին, որոնք չունեն այդ 150 դրամը։ Վերջերս համացանցում տեսանյութեր հրապարակվեցին, և պարզ դարձավ, որ իսկապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ղեկավարությունը վարորդներին հրահանգել են, որ նրանք գործեն իրենց իրավասությունների շրջանակներից դուրս, ասում են, որ ավտոբուսի հետևի դուռը չբացեն, մեքենան չվարեն, եթե քաղաքացիները չեն վճարում»,–հրապարակված տեսանյությում ասում է Սամվել Հակոբյանը։

  • Կիսվել: