ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մատների վրա կարելի է հաշվել երկրներ, որտեղ 2020-ին տնտեսական անկում չի գրանցվել. Թունյան

Մատների վրա կարելի է հաշվել երկրներ, որտեղ 2020-ին տնտեսական անկում չի գրանցվել. Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր կառավարության 2020 թ․ կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձավ 7,6% տնտեսական անկմանը և ասաց, որ աշխարհում մատների վրա կարելի է հաշվել երկրներ, որտեղ 2020-ին տնտեսական անկում չի գրանցվել:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել` թե´ հարևան երկրների, թե´ աշխարհի հետ: Մեր դեպքում գումարվել է նաև այն, որ մենք 2019-ին ունեցել ենք բավական բարձր աճ, որի ֆոնին անկումը շատ ավելի հավանական էր՛՛:

Խոսելով այն պնդումների մասին թե կորոնավիրուսի և պատերազմի հետ կապված սոցիալ-տնտեսական միջոցառումները համարժեք չեն եղել անկման ծավալներին՝ ատգամավորը նշեց, որ գումարից բացի՝ պետք է հաշվի առնել նաև այդ շրջանում ընդունված օրենքները։

՛՛Բացի գումարից աջակցության համատեքստում պետք է դիտարկել նաև «Հարկային արձակուրդի մասին» օրենքը, որով շահութահարկերի կանխավճարները հետաձգվեցին, ինչը մոտ 60 մլրդ դրամ լիկվիդայնություն ավելացրեց տնտեսվարողների մոտ: Նաև արագացված ամորտիզացիայի օրենքը, մեր ընդունած օրենքը, որով բանկերին հնարավորություն տրվեց վերակառուցել մարդկանց վարկերը, տուգանքները մարել`ազատվելով հարկային պարտավորություններից՛՛,-նշեց նա:

Թունյանի խոսքով՝ մինչ օրս ի հայտ են գալիս օրենքներ, որոնք ՛՛կարծես կարված են եղել հատուկ բիզնես խմբերի համար՛՛։ ՛՛Երբ նայում ես օրենքից ով է շահել, ոնց որ կոնկրետ շրջանակների համար գրված լինի՛՛,-ասաց պատգամավորը։

Նա հավելեց. ՛՛Որ համեմատեմ օրինակ` 2019-ի հունվարից, երբ պատգամավոր եմ ընտրվել պետությունն իմ վրա է ավելի շատ գումար ծախսել, թե էն մարդկանց, ովքեր մեզ ասում են` լավ եք ապրում, կարող է զարմանաք: Ամսվա 30 օրից 20-ը էս մարդիկ գործուղումների են եղել՛՛:

  • Կիսվել: