Մարությանն իր թանկարժեք Mercedes-ը դրեց վաճառքի, դուք վերջերս 86 000 դոլարանց Mercedes գնեցիք Ավենյանի համար. Զարոկյան
Դուք 60 հազար դոլար ծախսել եք 40 քմ-անոց հյուրերի սենյակ եք վերանորոգել այս շենքում. դա լինում է 1 500 դոլար մեկ քառակուսի մետրը։ Դուք մեկ քմ-ի համար 1500 դոլար ծախսում եք, բայց մեկ քմ-ի համար 5 դոլար չեք ուզում ծախսել երեխաների սպորտի մարզադահլիճի ընթացիկ նորոգման համար: Այս մասին, այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ դիմելով քաղաքային իշխանություններին:
«Էլ չեմ ասում մեկ ու կես միլիոն դոլար նոր տարվա լույս զարդարանքների համար որը կարող է Երևան լույսը կամ կանաչապատման հողակը մեր աշխատողները անեն չնչին գներով»,- հայտարարեց Զարոկյանը:
Նա նկատեց, որ 1,3 միլիոն դոլար ծախսել են Անգլիայից օպերա են բերել, 40% տոմսերը չեն կարողացել վաճառել, իրենց ընկերների մեջ են բաժանել այդ տոմսերը։
«40%-ը, 20-25 հազարանոց դրամանոց տոմսերը դուք բաժանեք ձեզ մեջ, մի մասն էլ լիստեմով էին վաճառում։ 1,3 մլն դոլարը մեր օպերայի տարեկան բյուջեն է, այսինքն մենք կարող էինք մեր օպերան զարգացնեինք: Հիմա այս ագահությունը որտեղի՞ց է գալիս, դա է հարցս»,-ասաց ավագանու անդամը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինքն էլ հետաքրքրվեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից. «Որտեղի՞ց է գալիս ձեր ագահությունը, պարոն Գրիգորյան»:
Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց. «Դուք ունեցել եք քաղաքապետի թեկնածու, մի հատ գնացեք այդ քաղաքապետի թեկնածուին հարցրեք՝ իր ժամանակ այդ նույն ընկերությունները չէի՞ն Ամանորին այդ նույն աշխատանքը իրականացնում: Իրա ժամանակ ե՞րբ է եղել, որ այդ ՀՈԱԿ-ը բացի տոնածառը տեղադրելուց մի բան արած լինի։
Դուք հիշեք, որ դուք մի հատ քաղաքական ուժ եք ներկայացնում, որի առաջին դեմքը այս քաղաքի կառավարումը իրականացրել է ժամանակին, և միշտ ինչ-որ բան ասելուց առաջ մի հատ ստուգաբանեք այդ այդ նույն հարցը, որ ձեզ տան, դուք այդ հարցի տակից կարողանալո՞ւ եք դուրս գալ, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է նոր տարվա վերաբերում է նոր տարվա զարդարանքին, ինչպես և ամեն տարի, այս տարի էլ, ես տալու եմ մամլու ասուլիս: Եթե լրագրողներին կհամոզեք, որ իրենք էլ բավականաչափ ծանրակշիռ համարեն ձեր հարցերը, կարող են տան, ես կպատասխանեմ»:
Զարոկյանն էլ նշեց. «Ես միայն կարող եմ պատասխան տամ այն, ինչ որ ես եմ պատասխանատու, բայց ինչ մնում է նախկին քաղաքապետ պարոն Մարությանին, ինքը իր թանկարժեք Mercedes-ը դրեց վաճառքի, դուք վերջերս 86 000 դոլարանց Mercedes գնեցիք պարոն Ավենյանի համար, մի հատ էլ ուրիշ 80 քանի հազար դոլարանց հյուրի համար մեքենա: Ընդհանուր առմամբ, ես գներ համեմատել եմ, ամեն ինչի գները կրկնակի շատացել են, ծառերի կոռուպցիան էլ չի բացահայտվել»: