Մարտից ղարաբաղցիներն ավելի ակտիվորեն կդիմեն բնակարանային ծրագրին. նախարար
Մարտին, երբ ամենամսյա ֆինանսական աջակցության ծրագիրը (40+10 հազար դրամ- խմբ.) Ղարաբաղից տեղահանվածների համար ավարտվի, նրանք ավելի ակտիվորեն կդիմեն բնակարան ձեռք բերելու աջակցման ծրագրին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պետությունն այժմ տրամադրում է ֆինանսական աջակցության լավ ամսական փաթեթ, եւ, հետեւաբար, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները քիչ են մոտիվացված բնակարանային աջակցության ծրագրին դիմելու համար: Պաշտոնյան հավաստիացրել է, որ բյուջեից միջոցներ կհատկացվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար՝ հույս հայտնելով, որ պահուստից լրացուցիչ միջոցներ ներգրավելու հարկ չի լինի: