«Turkish Airlines» ավիաընկերությունը մարտի 11-ից կգործարկի Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով չվերթներ
«Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:


