ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոռու մարզի ջրամբարի տարածքում ձկները սատկել են (տեսանյութ)

Լոռու մարզի ջրամբարի տարածքում ձկները սատկել են (տեսանյութ)

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ Շահնար գյուղի մոտ հազարավոր ձկներ են սատկել։

«Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ Լոռու մարզի Տաշիրի շրջանի Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են։ ՀԿ–ն նաև տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերից մեկը նշել է, որ ջրամբարը չի չորացվել, այլ տեխնիկական խնդիրների պատճառով մակարդակը իջեցվել է, որպեսզի հետազոտական աշխատանքներ իրականացվեն, և այս ջրամբարը ծառայում է միայն ու միայն ոռոգման նպատակով, այլ ոչ թե ձկնաբուծության:

«Լոռի» ջրօգտագործողների ընկերության ղեկավար Կարեն Ոսկանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ձկների անկման մասին ահազանգը ստացել է։ Նա նշեց, որ այդ ջրամբարում որևէ մեկը ձկնաբուծությամբ չի զբաղվել։ Ոսկանյանը խոսեց նաև ջրամբարի չորացման մասին։

«Անվտանգության խնդիր կար պատվարի հետ կապված։ Ջուրը թափվել է դեռ հոկտեմբերի 4-ին»,– ասաց նա։

Ոսկանյանը նշեց, որ հիմա մեկնում է այնտեղ, որպեսզի ծանոթանա իրավիճակին։

  • Կիսվել: