շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Լիդիան Արմենիան» հերքում է Ամուլսարի ծրագիրը վաճառելու մասին լուրը

«Լիդիան Արմենիան» հերքում է Ամուլսարի ծրագիրը վաճառելու մասին լուրը

Ի պատասխան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մամուլում տարածված ասեկոսեներին` «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ որևէ ընկերության հետ չունի պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը:

«Նաև իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, ըստ որի` պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ejc.am–ը (տնտեսական լրագրողների ակումբ) գրել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է ռուսական ընկերության վաճառել։

«Պետությունն այս գործարքից կստանա 20 տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»»,– գրել էր կայքը։

 

  • Կիսվել: