շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լեռնահանքային խտանյութերի արտահանման մաքսատուրքը 2022-ին մոտ 50 մլրդ դրամ կբերի ՀՀ բյուջե

Լեռնահանքային խտանյութերի արտահանման մաքսատուրքը 2022-ին մոտ 50 մլրդ դրամ կբերի ՀՀ բյուջե

Լեռնահանքային խտանյութերի արտահանման մաքսատուրքը 2022թ․ Հայաստանի բյուջե մոտ 50 մլրդ դրամ կբերի։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության 2021թ․ ծրագրի կատարման քննարկումների ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ 2021թ․ արդյունքներով տուրքերի գծով եկամուտները կազմել են մոտ 40 մլն դոլար։ Եկամտահարկի վճարումները, միևնույն ժամանակ, կնվազեն մոտ 28 տոկոսով։

Բադասյանը հավելեց, որ այսպես թե այնպես՝ տուրքով բյուջե մուտքերն ի վերջո ավելի շատ կլինեն, քան առանց դրա:

 

  • Կիսվել: