ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կտնկվի 350 հազար նուշի ծառ. ներդրման ծավալը՝ 30 մլն դոլար. նախարար (տեսանյութ)

Կտնկվի 350 հազար նուշի ծառ. ներդրման ծավալը՝ 30 մլն դոլար. նախարար (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզ: Այցի մանրամասների մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Այսօր այցելել եմ Արմավիրի մարզում գտնվող Ալ-Աբդալյահ Գրուփ ՍՊԸ-ի մեգագյուղատնտեսական համալիրը՝ 1100 հեկտար տարածք, որտեղ 2021-2022 տարիներին կտնկվի 350հզ նուշի ծառ։ Ներդրման ծավալը՝ 30 մլն դոլար, ներդրողը Խալիֆե Ալ-Ֆադալան է՝ Քուվեյթից։

Բուռն կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեկ ամիս հետո առաջին 55հզ ծառը կտնկվի՛՛,-նշել է նախարարը։

  • Կիսվել: