երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը

Կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը, հայտում են ԱԺ-ից:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում համայնքներում շարունակվել են վարչատարածքային բարեփոխումների շրջանակում նախատեսված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել  են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդը՝ պետական բյուջեի միջոցներով:  11 մլրդ դրամ հատկացրել են համայնքային բյուջեները, ինչը փաստում է, որ ՏԻՄ-երի ինստիտուտն աշխատում է: Համայնքային ծրագրերի իրականացմանը մասնակցել են նաեւ այլ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ կատարելով 700 մլն դրամի չափով ներդրումներ:

Զարգացման ծրագրեր են իրականացվել 28 միավորված համայնքներում. այդ նպատակով հատկացվել է 1,85 մլրդ դրամ դրամաշնորհային  օժանդակություն:  2,1 մլրդ դրամ ուղղվել է Ադրբեջանից վերջերս բռնագաղթած մեր 185 հայրենակիցներին բնակարաններով ապահովելուն: Ծրագիրը դեռ շարունակվում է. նախատեսվում է այս տարի բնակարանով ապահովել մոտ 200-240 փախստական ընտանիքի: Փոխնախարարը կարծում է, որ 1-2 տարվա ընթացքում այս խնդիրը Կառավարությունը կլուծի:

Ջրառը Սեւանա լճից ավելի քիչ է եղել, քան նախատեսված էր:

Կապսի ջրամբարի շինարարությունը կսկսվի  այս տարի. նախորդ տարի այս ուղղությամբ աշխատանքներ տարվել են: 10 խոշոր համայնք էլ թվայնացվել է:

  • Կիսվել: