կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կրիպտոակտիվի հետ գործարքները անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից

Կրիպտոակտիվի հետ գործարքները անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից

Կրիպտոակտիվի հետ կապված գործարքները անկանխիկ եղանակով իրականացնելու կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Նախագծով նախատեսել էինք, որ կրիպտոակտիվի հետ կապված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Հաշվի առնելով տնտեսավարողների հետ մեր ունեցած քննարկումները և այն, որ Կենտրոնական բանկի կողմից կա շրջանառվող օրենսդրական նախաձեռնություն, դաշտում կրիտիկական իրավիճակ չառաջացնելու տրամաբանության մեջ կառավարությունն առաջարկում է այս կարգավորումն ուժի մեջ մտցնել 2026 թվականի հունվարի 1-ից։ Կարծում ենք, որ սա բավարար ժամանակահատված է նաև կրիպտոակտիվների շրջանառության հետ կապված հարաբերությունները հարկային առումով կարգավորելու և այդ օրենսդրական նախաձեռնությունն ընդունելու համար»,- ասաց Սարգսյանը։ 

 

  • Կիսվել: