չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կոնկրետ ինչ խնդրի եք բախվել՝ էլեկտրամատակարարման հետ կապված. Կոնջորյանը կարծիքներ է հարցնում քաղաքացիներից

Կոնկրետ ինչ խնդրի եք բախվել՝ էլեկտրամատակարարման հետ կապված. Կոնջորյանը կարծիքներ է հարցնում քաղաքացիներից

Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված դժգոհությունները շատացել են: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում խոսել է այս մասին և խնդրել մեկնաբանություններում նշել, թե ինչ խնդիրների են բախվում քաղաքացիները:

Կոնջորյանը նշել է, որ սեպտեմբերի 20-ին ԱԺ-ում կայանալու է քննարկում, որին մասնակցելու են տարբեր ոլորտների պատասխանատուներ:

«Հաշվի առնելով քաղաքացիների մեծ դժգոհությունները՝ փորձում ենք քննարկել ու հասկանանք, թե ինչ լուծումներ կարելի է գտնել այս խնդիրները կարգավորելու համար»,- ասել է Կոնջորյանը:

  • Կիսվել: