ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կոնդի հայեցակարգային զարգացման մրցույթում առաջին տեղը թափուր է մնացել. 2 մասնակիցներ զբաղեցրել են 2–րդ տեղը

Կոնդի հայեցակարգային զարգացման մրցույթում առաջին տեղը թափուր է մնացել. 2 մասնակիցներ զբաղեցրել են 2–րդ տեղը

Կոնդ թաղամասի միջավայրի, զբոսաշրջային ենթակառուցվածք­ների զարգացման նպատակով իրականացվել է բաց միջազգային երկփուլ հայեցակարգային քաղաքաշինական-ճարտարապետական մրցույթ։

Մրցույթի համար սահմանվել է համապատասխան ֆինանսավորում՝ 54 մլն դրամ արժեքով, որից մրցույթի մրցանակային ֆոնդը՝ 45 մլն դրամ:

Ամփոփելով երկփուլ մրցույթի արդյունքները՝ առաջին տեղ զբաղեցնող աշխատանք չի գնահատվել, երկրորդ տեղ զբաղեցրել են երկու աշխատանք, մեկ աշխատանք զբաղեցրել է երրորդ տեղ։

Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 3.5 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ 2 մլն դրամ։

Այդ նպատակով կառավարության այսօրվա որոշմամբ Քաղաքաշինության կոմիտիեն կհատկացվի 9 մլն դրամ։

Ըստ որոշման հիմնավորման, այս մրցույթի նպատակն է նպաստել պատմականորեն ձևավորված և ազգագրական-հնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը, տեղաբնակ ռեզիդենտների արտագաղթի կանխմանը, տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը մինիմալ ներդրումներով և միջամտություններով, լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացմանը՝ որպես գերակայություն դիտարկելով Կոնդի բնակչության շահերը։

  • Կիսվել: