շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կմշակվեն իրավական լուծումներ, որ առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում վարչարարություն իրականացվի

Կմշակվեն իրավական լուծումներ, որ առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում վարչարարություն իրականացվի

Նոյեմբերի 1-ից հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից սահմանվել է ընթացիկ հսկողություն՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի շահագործման ընթացքում քաղաքացիների կողմից նշված ծառայությունից օգտվելու ժամանակ համապատասխան վճարն ըստ սահմանված ձևի կատարելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ստուգումներով արձանագրվել է, որ հիմնականում խնդիրներ են առաջանում մանրադրամի, վալիդատորների, ինչպես նաև վարորդների կողմից առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրումներ կազմակերպելու պատճառով: Հանձնարարվել է մշակել իրավական լուծումներ, որպեսզի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում ծառայությունը կարողանա վարչարարություն իրականացնել:

  • Կիսվել: