կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: 

Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց Մրցութային հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Նարինե Ազարյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 17-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

2000-2005 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ իրավագետի որակավորմամբ:

2006-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը: 

2024 թվականից մինչ օրս զբաղեցնում է ՄՍԾ իրավաբանական վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնը: 

Իր խոսքում թեկնածուն նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվելը հնարավորություն է ոչ միայն մասնագիտական կարողությունները և հմտությունները գործադրելու, այլև ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման և արդարության հաստատման գործում իր համեստ լուման ներդնելու համար:

Նրա խոսքով՝ միայն մասնագիտական կարողություններով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, անհրաժեշտ է ունենալ հստակ տեսլական և անսասան քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

  • Կիսվել: