ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Խելագարվելու բան է, պետական ՓԲԸ-ն հատուկ շատ ծախս է անում, որ շահույթ չունենա, որ բյուջեի շահաբաժինը չտա. Փաշինյան

Խելագարվելու բան է, պետական ՓԲԸ-ն հատուկ շատ ծախս է անում, որ շահույթ չունենա, որ բյուջեի շահաբաժինը չտա. Փաշինյան

Հլը բանը որտեղ է հասել, պետական ՓԲԸ-ն այնքան ծախս է անում, որ շահույթ չունենա, որ պետական բյուջեի շահաբաժինը չտա, խելագարվելու բան է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոնց որ պապի տնից է այդ ՓԲԸ-ն բերել, հիմա էլ ասում է՝ ո՞նց, այս տարի այսքան շահույթ ենք ունենալու, 200 միլիոն պիտի բյուջե փոխանցենք, բերեք ռեմոնտ անենք, հեռախոսները լավը չեն, նորը առնենք, ավտոները փոխենք, աթոռները փոխենք, վերջում 1000 դրամ մնա, դա է մեր շահույթ տվեք պետական բյուջե: Ու այդ մարդիկ շարունակում են աշխատել»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ինքն անձամբ երբեմն մոռանում է ծորակը փակել. «Դա արդեն մարմնի հիշողություն է, այդ մեխանիզմը այնքան այդպես ձևավորվել է, որ նույնիսկ մի մարդու մակարդակում այդ փոփոխությունը անելը ահավոր դժվար բան է: Որովհետև դու չես կարող միանգամից 20 օրակարգի վրա բավարար չափով կենտրոնացած մնաս, որ ամեն ինչը ճիշտ անես։ Դու այդ պահին ուրիշ մտքերով ես ընկնում, այդ ջուրը այդ պահին առաջնահերթություն չէ: Պետք է այնքան խոսենք, դիտողություն նենք, որ դա դառնա մարմնի հիշողություն, դառնա ռեֆլեքս, ձեռք բերովի ռեֆլեքս»մ- ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: