չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Խաչատուր Մկրտչյանն ազատվել է պաշտոնից

Խաչատուր Մկրտչյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանն ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

  • Կիսվել: