Կենտրոնի թաղապետն իր բիզնեսը հավատարմագրային կառավարման է հանձնել պետական և քաղաքային մրցույթների մշտական հաղթող ՍՊԸ-ին․ Գրիգորյան
Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանն իր բիզնեսը հավատարմագրային կառավարման է հանձնել պետական և քաղաքային մրցույթների մշտական հաղթող «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը․
«Այս ընկերությունն է հիմնականում հաղթում Երևանի քաղաքապետարանի ուռճացրած գներով հայտարարվում մրցույթներին, լինի դա տոնական լուսավորություն, զարդարում, միջոցառումների կազմակերպումը թե այլ ծառայություններ։
Կոռուպցիան էլ ոնց է լինում»։