երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Կենդանիների պաշտպանվածության համար կստեղծվեն իրավական մեխանիզմներ. քննարկում ԱԺ-ում

Կենդանիների պաշտպանվածության համար կստեղծվեն իրավական մեխանիզմներ. քննարկում ԱԺ-ում

Հունվարի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ դրված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ։
 
Քննարկմանը ներկա են եղել ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ոստիկանության ներկայացուցիչներ։
 
Քննարկման շրջանակներում անդրադարձ է եղել կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրմանը, քննության իրականացմանը, մինչդատական և դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովմանը։
 
Օրենսդրական փաթեթի ընդունման և կիրարկման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան ու անպատասխանատու գործողությունների քանակը և ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների պաշտպանվածությունը:

  • Կիսվել: