չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԿԲ նախագահը՝ իրենց քաղաքականության վրա ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ազդեցության մասին

ԿԲ նախագահը՝ իրենց քաղաքականության վրա ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ազդեցության մասին

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի և այլ երկրների դեսպանների հետ հանդիպումների դեպքում պարիտետային սկզբունքը պահպանվում է, դրանք պարբերական հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում տարին մեկ կամ երկու անգամ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ դեսպանը հաճախ այցելում է ԿԲ՝ հակառուսական պատժամիջոցների լոբբինգի համար:

Գալստյանն ասաց, որ ՌԴ դեսպանի հետ ավելի շատ է հանդիպել, քան ԱՄՆ դեսպանի հետ: Նա հավելեց. ՛՛Մեր քաղաքականության վրա ազդեցության տեսանկյունից այդ ազդեցությունը 0-ական է: Կենտրոնական բանկն անկախ մարմին է, որն այս երկրում իրականացնում է իր դրամավարկային քաղաքականությունը՝ ի շահ Հայաստանի քաղաքացու:

Բովանդակային առումով ի սկզբանե մի բան ենք ասել, որ պատժամիջոցներին վերաբերվելու ենք շատ լուրջ՝ ոչ թե պատժամիջոցները հակառուսական են, կամ ռուսական պատժամիջոցները հակաամերիկյան են, այլ մենք գործում ենք այն սկզբունքով, որ մենք հետևում ենք պատժամիջոցներին և զերծ ենք մնում դրանցում մատնանշված ֆիզիկական թե իրավաբանական անձանց հետ համագործակցությունից՛՛:

ՀՀ բանկերը նույնպես, իրենց ռիսկերը հաշվի առնելով, ըստ ԿԲ նախագահի՝ վարում են իրենց քաղաքականությունը, և ԿԲ-ի կողմից բանկերին ուղղորդելու քաղաքականություն չկա.

 

  • Կիսվել: