ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԿԲ գնահատմամբ՝ Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը գնաճի վրա կարող է մինչև 0.5 տոկոս ազդեցություն ունենալ

ԿԲ գնահատմամբ՝ Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը գնաճի վրա կարող է մինչև 0.5 տոկոս ազդեցություն ունենալ

Երևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը երկրում գնաճի վրա կարող է ունենալ մինչև 0.5 տոկոս ազդեցություն: 

Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող է մյուս տարվա ընթացքում տեսնենք տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչ 0.5 տոկոսն է»,-ասաց Գալստյանը:

Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից կգործեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ:  Ըստ փոփոխության՝ չի գործելու 100 դրամ սակագինը, առաջարկվելու են տոմսայն փաթեթներ՝ օրինակ ամսական, տարեկան: Սահմանված են նաև որոշակի արտոնություններ: 

  • Կիսվել: