երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կաթնամթերքն ու հացը թանկացել են, դիզվառելիքը՝ էժանացել․ նոյեմբերի գնային փոփոխությունները թվերով

Կաթնամթերքն ու հացը թանկացել են, դիզվառելիքը՝ էժանացել․ նոյեմբերի գնային փոփոխությունները թվերով

Այս տարվա նոյեմբերին Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8%-ով՝ 2024թ. նոյեմբերի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Նախորդ ամսվա՝ հոկտեմբերի համեմատ, աճը կազմել է 1.3%-ով։ 

Նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ զգալի աճել են մի շարք հիմնական մթերքների գները․ հացահատիկ և հաց՝  մինչև 3%-ով, ալյուր՝ 4.8%-ով, հնդկացորեն՝ 7.9%-ով, մակարոնեղեն – 8.8%-ով, ոլոռ – 9.2%։

Կաթնամթերքի շուկայում ևս նկատվում է թանկացման միտում։ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ թարմ կաթը թանկացել է 5.7%-ով, պանիրը՝ 3.4%-ով, կաթնաշոռը՝ 7.2%-ով, մածունը՝ 7.3%-ով, թթվասերը՝ 8.6%-ով։ Կարագի և մարգարինի գներն աճել են համապատասխանաբար 11.9%-ով և 5.3%-ով։

Արևածաղկի բուսայուղը տարվա ընթացքում թանկացել է 15%-ով, ձոն թանկացել է 3%-ով,  սուրճը 10.7%-ով, շոկոլադը՝ 12.2%ով, կակաոն՝ 30%-ով։

Բանջարեղենի գները տարեկան կտրվածքով նվազել են 7.8%-ով, սակայն նախորդ ամսվա համեմատ աճել են 8.6%-ով։

Միսը թանկացել է 3,8 -ով։

Ոչ պարենային ապրանքներ և վառելիք

2025թ. նոյեմբերին ոչ պարենային ապրանքները թանկացել են 1.2%-ով՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ։ 

Վառելիքի շուկայում մեկնարկած նվազման միտումը պահպանվել է․բենզին՝ 1.4%-ով տարեկան գնանկում, դիզել՝ 1.2%-ով տարեկան գնանկում։

Ծառայությունների սակագներ

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ սակագներն աճել են 2.9%-ով Ամենաբարձր թանկացումը գրանսցվել է տրանսպորտի ոլորտում՝ 22,1 %-ով և հանգստի կազմակերպման ծառայությունների ոլորտում՝ 16,2 %-ով: 

  • Կիսվել: