ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեություն. ԲԸՏՄ

Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեություն. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ տարբեր մարզերում շարունակում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
 
Իջևանում, Վանաձորում, Արենիում ու Կապանում կասեցվել է տարբեր ԱՁ-ների ու ընկերությունների ավտոլվացման 15 կետի գործունեություն, որոնք չեն ունեցել ջրահեռացման համակարգեր։ Խախտումները շտկելու հիմքով 2-ի կասեցումը վերացվել է։
 
Միջոցառումները շարունակվում են։

  • Կիսվել: