կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը կապող կամուրջ

Կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը կապող կամուրջ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8 կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը միմյանց կապող փոխհատման կամուրջ։ Իրականացվում են նաև կամրջի տակով անցնող հիմնական ճանապարհի լիցքի և այլ աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
Փոխհատման կամրջի երկարությունը 36 մետր է։ Լայնությունը 10.88 մ է, որից 8 մետրը երթևեկելի գոտին է, 1.44 մետրը՝ մայթերը։ Կամրջի բարձրությունը 5.44 մ է։

  • Կիսվել: