Կարդիականացվի Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգուն հարակից հատվածի լուսավորության ցանցը
Ազատության պողոտայի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտից մինչև Բաբայան փողոց հատվածի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ կարդիականացվի. վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ծրագրի շրջանակում գեղարվեստական լուսավորություն կստանան նաև Հաղթանակ զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը:



