երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ -ին՝ 90 օրը 180 օրով փոխարինելու համար. Գևորգ Պապոյանը՝ բեռնատարների մասին

Կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ -ին՝ 90 օրը 180 օրով փոխարինելու համար. Գևորգ Պապոյանը՝ բեռնատարների մասին

ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը և առաջարկել է, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինվի 180 օրով: Այս մասին հատնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով բեռնատարների վարորդների բողոքին:

«Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք։ ՌԴ մեր գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»,- շարունակեց Գևորգ Պապոյանը։

  • Կիսվել: