ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը

Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշվեց «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» շրջանակներում պետական աջակցության ցուցաբերելու նպատակով 12 մլն դրամ հատկացնել:

Այս որոշմամբ առաջարկվում է 2024-ի մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի իրականացման համար հատկացնել 12 մլն դրամ և սահմանել «300 մեղվաընտանիք» ոչ ֆինանսական ցուցանիշ։

Այս ծրագիրը կնպաստի երկրում մեղվաբուծության խթանմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, որի համար ՀՀ կառավարությունը նախատեսում է աջակցել ազգաբնակչությանը՝ձեռք բերելու 300 մեղվաընտանիք, ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցման տրամադրմամբ։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստացվող մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտադրական ծավալների ավելացմանը, ինչպես նաև մեղվաբուծական տնտեսությունների և արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը:

  • Կիսվել: