շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կառավարությունը հաստատեց գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը

Կառավարությունը հաստատեց գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում սահմանեց Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող ՀՀ կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները:

Հիմնավորմանմ եջ նշվում է, որ ներկայումս ՀՀ-ում լիարժեք կանոնակարգված չէ ՏՆԵԿ բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները, ինչը խնդիրներ է առաջացնում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար:

Գործարար համբավին ներկայացվող պահանջները սահմանված են Որակի խարտիայում և ԵՄ  կանոնակարգում և նպատակ ունեն բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, ապահովելու միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար բարձր համբավ։

Որոշման նախագծով նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։

Որոշման նախագծով նախատեսվում է ՏՆԵԿ անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները։

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ հաստատեց Գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը:

  • Կիսվել: