Կառավարությունը եւս 1,39 մլրդ դրամ հատկացրեց թվով 20 սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմներին՝ թվով 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ ծրագրերը 18 համայնքներում են կատարվում: «Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է՝
Արագածոտնի մարզին՝ 2 ծրագրի համար 278 մլն դրամ,
Արարատի մարզին՝ 3 ծրագրի համար 102 մլն դրամ,
Արմավիրի մարզին՝ 4 ծրագրի համար 249 մլն դրամ,
Գեղարքունիքի մարզին՝ 3 ծրագրի համար 180 մլն դրամ,
Կոտայքի մարզին՝ 2 ծրագրի համար 348 մլն դրամ,
Շիրակի մարզին՝ 1 ծրագրի համար 47 մլն դրամ,
Սյունիքի մարզին՝ 1 ծրագրի համար 79 մլն դրամ,
Վայոց Ձորի մարզին՝ 3 ծրագրի համար 35 մլն դրամ,
Տավուշի մարզին՝ 1 ծրագրի համար 71 մլն դրամ:
Այս հատկացումները եթե իրականացնենք, արդեն բյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ կլինի կառավարության հատկացրած մասնաբաժինը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել և իրականացվում են, այն է՝ մանկապարտեզների կառուցում, ջրատարների վերանորոգում, ճանապարհների վերանորոգում, ասֆալտապատում, գազիֆիկացում, բակերի բարեկարգում, խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, մայթերի բարեկարգում, հուշահամալիրի կառուցում: