ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կառավարությունը Երևանի կենտրոնում աճուրդով անշարժ գույք կօտարի. Մեկնարկային գինը՝ 411 մլն դրամ

Կառավարությունը Երևանի կենտրոնում աճուրդով անշարժ գույք կօտարի. Մեկնարկային գինը՝ 411 մլն դրամ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը սեփականություն հանդիսացող, Երևանի Հանրապետության փողոց 85 հասցեում գտնվող 0.0343 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 411 մլն 100 հազար դրամ։

Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 113 մլն 190 հազար դրամ է:

Սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև Գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝2026 թվականի հուլիսի 1-ը կազմակերպվելու են հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

  • Կիսվել: