շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կառավարությունն առանձին գյուղատնտեսական ապրանքների ներմուծման քվոտա սահմանեց. Ցանկը հայտնի է

Կառավարությունն առանձին գյուղատնտեսական ապրանքների ներմուծման քվոտա սահմանեց. Ցանկը հայտնի է

Կառավարությունն իր այսօրվա նիստում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառեց եւ սահմանեց ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:

Հիմնավորման մեջ նվում է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ հաստատված է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառումը։

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքներիՀայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:

Խոսքը հետեւյալ գյուղատնտեսական ապրանքների մասին է.

Խոշոր եղջերավոր անասունների միս՝ թարմ կամ պաղեցրած,

Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցրած,

Խոզի միս` թարմ, պաղեցրած կամ սառեցրած,

Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք,

մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած կիսաններ կամ քառորդամասեր և ոտքեր և դրանցից կտորներ,

մսեղիքի մասեր և ենթամթերք՝ թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված,

մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած, ոսկրահան արված,

հնդկահավի միս՝ թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված,

հնդկահավի միս՝ սառեցրած, ոսկրահան արված,

հնդկահավի միս՝ սառեցրած, ոսկրահան չարված,

ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք,

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ փոշի, հատիկավոր կամ այլ պինդ

ձևով, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած:

  • Կիսվել: