շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավարությունն առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին

Կառավարությունն առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին

 Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստում նշեց, որ կապված ճգնաժամային վիճակի հետ, բիզնեսի որոշ ոլորտներ կունենան ֆինանսական բարդություններ, ուստի կառավարությունն առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին:

Ներկայացնելով վարկային պորտֆելի էությունը՝ վարչապետն ասաց. ««Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ:

Այդ միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով.

«Տնտեսվարողներին՝ աշխատակիցներին աշխատավարձ և դրանց գծով հարկերի վճարումներ: Մենք այստեղ առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակից դեպքում ով ավելի, քան ամսական 500 հազար դրամի չափով և ոչ ավել, քան 3 ամսվա համար: Այսինքն՝ եթե տնտեսվարողները դժվարություններ ունեն աշխատավարձ վճարելու, մենք ասում ենք՝ փողը կտանք, դուք վճարեք, հետո բանկի մասը կվերադարձնեք առանց տոկոսի:

Երկրորդ ուղղությունը՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հունքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստ արտադրանք ստանալու նպատակով եւ վարկառու տնտեսվարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորությունների:

Երրորդը՝ սարքերի եւ սարքավորումների, այդ թվում գյուղնշանակության ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու եւ արտադրությունն ընդլայնելու նպատակով:

Չորրորդը՝ էլէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամ գումարի չափով եւ ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

5-րդը՝ առեւտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծումայն դեպքում, երբ գնված կամ ներմուծված պետք է իրացվի Հայաստանում:

6-րդը՝ պարատանյութ, սերմ տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հունքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ այդ ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ որոնք են այդ վարկերի նկատմամբ հիմնական  պահանջները. «Պետք է վարկը լինի դրամով, բանկի կողմից տրվող մասը կարող է լինել արտարժույթով: Ժամկետը լինելու է մինչեւ 24 ամիս: Վարկի առավելագույն գումարը 500 մլն դրամ է: Վարկային միջոցները կարելի է օգտագործել միայն անկանխիկ եւ բանկային փոխանցումներով: Առավելագույն ինտեգրալ տոկոսը տարեկան 0-6 տոկոս։

Կառավարության կողմից համաֆինանսավորում առաջարկվում է հետեւյալ չափով. Աշխատավարձի պարագայում մինչեւ 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի դեպքում 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս առաջարկությունը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հանրային քննարկում կանցնի և երբ պատրաստ կլինի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: