շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կառավարության որոշմամբ հետախուզման մեջ գտնվող մեքենաները տեխզննում չեն անցնի

Կառավարության որոշմամբ հետախուզման մեջ գտնվող մեքենաները տեխզննում չեն անցնի

2022 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցներից մոտ 30.000-ը գտնվում են հետախուզման մեջ: Սրանց մեջ մեծ տոկոս են կազմում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հետախուզման մեջ գտնվողները:

2022 թվականից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը, որի համաձայն տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնելիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվելու է Հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայության հանգամանքը:

Օրենսդրական այս բարեփոխման արդյունքում կօգտվեն հազարավոր այն քաղաքացիները կամ իրավաբանական անձինք, որոնց հանդեպ մեկ այլ անձ ունի ֆինանսական պարտավորություն, սակայն շարունակում է շահագործել իրեն պատկանող, բայց դատարանի վճռով հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը:

Ժամանակ չկորցնելու և մինչև տեխզննման կայան մոտենալը տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզման առկայությունը ստուգելու համար հարկավոր է մուտք գործել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայք, «Հետախուզումներ» բաժնում մուտքագրել ավտոմեքենայի համարանիշը, անձնագրի, սոցքարտի կամ նույնականացման քարտի համարը, իսկ եթե իրավաբանական անձ է, ընկերության ՀՎՀՀ-ն՝ հարկ վճարողի հաշվառման համարը:

Կամ զանգահարել թեժ գծի 060 713-435 հեռախոսահամարով:

  • Կիսվել: