Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 37-ը: Եվս 2 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- 2025 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին,
- Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին և այլ հարցեր:
Հիշեցնենք, որ Փաշինյանը տեղեկացրել էր, որ վարակված է Քովիդով, չէր մեկնել Պետերբուրգ՝ ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին մասնակցելու։ Այսօր առավոտյան տեսանյութ էր հրապարակել, որտեղ դիմակ էր կրում և տեղեկացրել էր, որ գնում է աշխատանքի: