Կառավարության մոտ նստացույց անող ընտանիքի անդամները տեղափոխվել են Մարալիկի սոցբնակարան
Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ մի քանի օր Կառավարության մոտ նստացույց արած ընտանիքի անդամները տեղափոխվել են «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։
Հիշեցնենք, որ մի քանի օր կնոջ և 4 երեխաների հետ Կառավարության մոտ նստացույց էր անում Արմեն Եղոյանը, որը պնդում էր, որ դարձել է խաբեության զոհ, ինչի հետևանքով կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում։
«Աշխատանքի և բարեկեցության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ ընտանիքի անդամները տեղափոխվել են «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ»,- ասաց Կոստանյանը։



