ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կապսի ջրամբարի շինարարության համար պայմանագիրը կկնքվի վաղը

Կապսի ջրամբարի շինարարության համար պայմանագիրը կկնքվի վաղը

Շիրակի մարզում գտնվող Կապսի ջրամբարի շինարարության համար ապրիլի 21-ին պայմանագիր կկնքվի: Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և 1993 թվականին ամբողջությամբ կասեցվել։ Այժմ ավազանի մակերեսի 280 հա–ն կառուցված է, նախագծով նախատեսվում է հասցնել 430 հա–ի։

«Վեդու ջրամբարի 85 մետր պատվարից 70-ից մի քիչ ավելին կառուցված է, այս տարի հույս ունենք այն վերջապես ավարտել: Կապսի պայմանագիրն էլ կարծես վաղը կնքում ենք»,- նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ հաղթող ընկերությունը չինական ընկերություն է:
Նա շեշտեց` առաջիկայում, ըստ ընթացակարգերի, կմեկնարկի շինարարական փուլը:
Նախարարի խոսքով՝ Կապսի ջրամբարի կառուցումն էլ շատ կարևոր է, ինչպես Վեդիինը, քանի որ երկուսն էլ խոշոր ջրամբարներ են:

  • Կիսվել: