Կապիտալի շուկան իր ծավալներով առնվազն 3-4 անգամ մեծացել է. պատրաստ ենք մտնել նոր փուլ. Փաշինյան
Տնտեսության մասով մենք էական մի գործոն կա, որը հաջորդ ժամանակաշրջանում պետք է շատ ավելի մեծ դեր ունենա մեր երկրի տնտեսության զարգացման գործում, դա կապիտալի շուկայի կայացումն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուրախ եմ, որ Ջերմուկում տեղի ունեցած աշխատաժողովը մեզ համոզեց, որ այս ընթացքում մեր գործադրած ջանքերը իզուր չեն եղել։ Ես անկեղծ ասեմ՝ ես այն զգացողությունը ունեի, որ մենք ինչքան քննարկել ենք, որոշումներ ենք կայացրել, միջոցներ ենք ձեռնարկել, ոնց որ թե համարյա անարդյունք է անցել, բայց սա այն դեպքերից էր, որ այդ թեմայով զեկույցը ինձ հաճելիորեն զարմացրեց։ Ընդ որում զեկույցի հեղինակը պետական մարմինները չէին, որ ասեն՝ սխալ զեկույցներ են ներկայացնում։
Պետական մարմինը, որ մի լավ բան ասում է, ինչ-որ շրջանակներ կան, առաջին արձագանքն այն է, որ սխալ տվյալներ են ներկայացնում, խաբում են, մոլորեցնում են։ Հենց իրական հատվածի ներկայացուցիչները ներկայացրին զարգացումները և մենք, ոնց որ տնտեսությունն է աճել 50 և ավելի տոկոսով, այնպես էլ կապիտալի շուկան իր ծավալներով առնվազն երեք-չորս անգամ մեծացել է և հիմա էլ նոր փուլ մտնելու նախապատրաստված ենք և կապիտալի շուկայի դերը պետք է էականորեն մեծանա»,– ընդգծեց նա։


