երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Ջերմուկ Գրուպը» մաքսատուրքից ազատման 576 մլն դրամի արտոնություն է ստացել

«Ջերմուկ Գրուպը» մաքսատուրքից ազատման 576 մլն դրամի արտոնություն է ստացել

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ն մաքսատուրքից ազատման 576 մլն դրամի արտոնություն ստացավ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ընկերությունը պատրաստվում է 10․3 մլրդ դրամի ապրանք ներմուծել։

Որոշման ընդունումը պայմանավորված է «Ջերմուկ Գրուպի» կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

«Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի արտադրության համար, իսկ թամբային քարշակներ և սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով»,– նշված է որոշման մեջ։

Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 և ավելի տոկոսն արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Վրաստան և այլ երկրներ։

Նշվում է, որ արտադրությունն իրականացվելու է ՀՀ Վայոց ձորի մարզում։

  • Կիսվել: