երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ավելացնել բուքմեքերական ընկերությունների հարկերը. Ֆինանսների նախարարությունը ձգձգում է գործընթացը

Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ավելացնել բուքմեքերական ընկերությունների հարկերը. Ֆինանսների նախարարությունը ձգձգում է գործընթացը

Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ավելացնել բուքմեքերական ընկերությունների հարկերը, քանի որ դրանք գերշահույթ են ստանում, բայց վճարում են չնչին հարկեր։ Պատգամավորը համապատասխան օրենքի նախագիծ է մշակել և ներկայացրել այն կառավարությանը և Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովին։

Սակայն հանձնաժողովի նիստին ներկա Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պնդեց, որ օրենքի նախագծի քննարկումը պետք է հետաձգել, քանզի Նախարարությունը չի հասցրել մշակել իր առաջարկությունները փաստաթղթի վերաբերյալ։ Այս փաստը պատգամավորի զայրույթն առաջացրեց, քանզի, ըստ նրա, Նախարարությունը բավական ժամանակ ուներ իր առաջարկությիւնները ներկայացնելու համար և անհիմն է ձգձգում օրենքի նախագծի քննարկումը։

Պատգամավորը նաև շեշտեց, որ այս նախագիծը պետք է ներկայացներ հենց Նախարարությունը կամ ԱԺ ֆիմանսական կամ տնտեսական հանձնաժողովների անդամները, այլ ոչ ինքը՝ ով հանդիսանում է Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ։

«Հիմա ես ձեր փոխարեն ամբողջ աշխատանքը արել եմ, վեր եմ հանել այդ ընկերությունների շահույթը, վճարած հարկերը, մշակել նախագիծ, ծամել-դրել բերաններդ, դուք անհիմն ձգձգում եք, ինչ է, թե չեք կարողանում առաջարկներ մշակե՞ք»,- զայրացավ Սարգսյանը։

  • Կիսվել: