Իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)
Քանի որ զուգահեռ հարցնում եք, սենց պատասխանեմ, չեմ հասցնում բոլորին պատասխանել՝ թիմ Տելեկոմի ու Ազերտելեկոմի թրաֆիկի տարանցման պայմանագրի պահով։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․
«Լավ մասեր ունի էս ամեն ինչը. նախ՝ նշված ա հայտարարության մեջ, որ կոմերցիոն հիմունքներով է, այսինքն՝ զուտ տարանցիկ թրաֆիկի վաճառքի մասին է խոսքը, հետո՝ իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում հենց Նախիջևանի ու Մերձավոր Արեւելքի հետ կապի տեսանկյունից։ Էս վերջինի վերաբերյալ մի երկու բառով ստեղ նշեմ»։
Հիշեցնենք, որ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր։
Մանրամասները՝ տեսանյութում



