Ինչպե՞ս է տեղի ունեցել Մեսրոպ Մեսրոպյանի ընտրությունը, որը Սասուն Միքայելյանի ազգականն է. Խամոյանը՝ Սանոսյանին
Ինչպես է տեղի ունեցել թեկնածուի ընտրությունը, որովհետև Մեսրոպ Մեսրոպյանը, եթե չեմ սխալվում Սասուն Միքայելյանի ազգականն է. Արդյոք այն որոշիչ դեր խաղացել է այդ ընտրությունն կատարելու հարցում: Այս մասին, այսօր ԱԺ նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ կառավարության առաջադրած Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածության քննարկման ժամանակ։
Խամոյանը հիշեցրեց, որ հանձնաժողովն ապաքաղաքական անկախ մարմին պետք է լինի, իսկ Մեսրոպ Մեսրոպյանը քաղաքականացված է, ինչում համոզվել է վերջինիս ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելուց հետո։
«Արդյոք սա, ձեր կարծիքով, չի խանգարի նրա գործունեությանը անկախ մարմնի նախագահի պաշտոնում»,-ասաց պատգամավորը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ի պատասխան հայտարարեց.«Քաղաքական էր, հիմա ապաքաղաքական է։ Կուսակցական գործունեությունը սառեցված է»:
Նրա խոսքով՝ Մեսրոպյանը 2000 թվականից մինչ այսօր աշխատել է ոլորտում, բացառությամբ մի քանի ամիս Կոտայքի մարզպետի պաշտոնում աշխատելը և մի քանի օր առաջ հեռացել է ՔՊ կուսակցությունից՝ քանի որ կուսակցական գործունեությունը անհամատեղելի է հանձնաժողովի նախագահի պաշտոնում։